ՍՈՒՐԵՆՅԱՆՑ Վարդգես Հակոբի. ծնվել է 1860 թվականի փետրվարի 27-ին (մարտի 10), քաղաք Ախալցխայում, նկարիչ, արվեստի տեսաբան, թարգմանիչ: 1868-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Սիմֆերոպոլ: Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1870-1875), Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի ճարտարապետության բաժնում (1875-1878), Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության (1879), գեղանկարչության (1880-1885) բաժիններում: 1881-ին ճանապարհորդել է Իտալիայում. Սուրբ Ղազար կղզում ուսումնասիրել է հայկական մանրանկարչությունը: 1885-1887-ին Սանկտ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր Վասիլի Ժուկովսկու ազգագրական արշավախմբի կազմում մեկնել է Պարսկաստան, եղել է Թավրիզում, Թեհրանում, Շիրազում, Մազանդարանում, մի քանի ամիս՝ Սպահանում: 1890-1891-ին էջմիածնի Գևորգյան ճեմարանում դասավանդել է նկարչություն և արվեստի համընդհանուր պատմություն: 1892-ից մասնակցել է Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, նաև Թիֆլիսի ու Բաքվի գեղարվեստական, թատերական, հասարակական կյանքին, այցելել Անի, Սևան և այլուր, մոտիկից ծանոթացել պատմական հուշարձաններին, էջմիածնի մատենադարանում՝ հայկական նկարազարդ ձեռագրերին: 1897-1898-ին ճանապարհորդել է Ֆրանսիայում, Իսպանիայում, վերադարձել գեղարվեստականՎարդգես Սուրենյանց <<Ասպետ կինը>>: Հայաստանի ազգային պատկերասրահ: էտյուդներով («Մզկիթի բակը Ալհամբրայում» («Ալհամբրա») կտավը, «Փարիզի Սեն-Ժերմեն եկեղեցին» էտյուդը): 1905-1915-ին Սուրենյանցը ապրել է Սանկտ Պետերբուրգում: 1915-ին մեկնել է Թիֆլիս, Էջմիածին, ստեղծել բազմաթիվ փախստական-գաղթականների էտյուդ-դիմանկարներ: 1916-ին Թիֆլիսում Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Փանոս Թերլեմեզյանի հետ հիմնադրել է Հայ արվեստագետների միությունը: Մարտիրոս Սարյանի հետ նկարազարդել է Վալերի Բրյուսովի «Հայաստանի պոեզիան...» (ռուսերեն. 1916) ժողովածուն: 1917-ից աշխատել է Յալթայի հայկական եկեղեցու որմնանկարների էսքիզների վրա:

Սուրենյանցը ստեղծել է հայ ժողովրդի պատմությունը, XIX դարի վերջի XX դարի սկզբի Վարդգես Սուրենյանց <<Սալոմե>>: Հայաստանի ազգային պատկերասրահ:հայկական կոտորածները պատկերող թեմատիկ կոմպոզիցիաների բարձրարվեստ շարք: Նա գեղանկարչության հայկական պատմական ժանրի հիմնադիրն է, նաև փայլուն դիմանկարիչ ու բնանկարիչ, արևելահայ կերպարվեստի խոշորագույն գրաֆիկն ու առաջին բեմանկարիչը, որը թեմատիկ պատկերի կուլտուրան բարձրացրել է միջազգային մակարդակի «Լքյալը» նկարով, որն իր գեղանկարչական լեզվով թեմայի ընդգրկումով նորություն էր հայ կերպարվեստում: Սուրենյանցը 1894-ին մասնակցել է Պերեդվիժնիկների ընկերության (անդամ՝ 1910-ից) ցուցահանդեսին: «Ոտնահարված սրբությունը» (1895) ի ցույց է դնում թուրքական իշխանությունների բարբարոսությունը հայ ժողովրդի կյանքի և հոգևոր բարձր մշակույթի հանդեպ: Հայոց դառը ճակատագրի և փառավոր անցյալի մասին Սուրենյանցի մտորումները գեղարվեստական բարձրՎարդգես Սուրենյանց <<Ոտնահարված սրբություն>>: Հայաստանի ազգային պատկերասրահ: մակարդակով են մարմնավորվել «Հռիփսիմեի վանքը էջմիածնի մոտ» (1897) բնանկարում: Հայ ժողովրդի անցյալի մասին մտորելու նշանավոր փորձ է «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» (1899) կոմպոզիցիան: «Կանանց ելքը Անիի եկեղեցուց» (1905), «Մկրտիչ Խրիմյան» (1906), «Սալոմե» (1907), «Զաբել թագուհու վերադարձը գահին»«Ասպետ կինը» (երկուսն էլ՝ 1909), Ա. Գ. Իդելսոնի դիմանկարը, «Ֆիրդուսին կարդում է «Շահնամեն» Մահմուդ Ղազնևիին» (երկուսն էլ՝ 1913) Սուրենյանցի, նաև հայկական կերպարվեստի նշանավոր գեղանկարներից են:

Դեռևս 1899-ին Մոսկվայում Սուրենյանցի ձևավորումով լուլս է ընծայվել Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» պոեմը: Սուրենյանցը ակադեմիական մշակվածության հասնող ժամանակի գրաֆիկական արվեստի բարձր մակարդակով է ձևավորել Օսկար Ուայլդի «Արքայադստեր ծննդյան տոնը» հեքիաթը (1909), «Օձամանուկ և Արևահատ»«Մոխրոտը»«Գառնիկ ախպեր»«Իմաստուն օձը» հայկական հեքիաթները (1906-1914) և այլ գրքեր՝ հանդես բերելով Վարդգես Սուրենյանց <<Գաղթական աղջիկ>>: Հայաստանի ազգային պատկերասրահ:գեղարվեստական իրականությունը գրաֆիկական հնարքներով տեսանելի դարձնելու արտակարգ վարպետություն: 1901-ին Սուրենյանցը Պետերբուրգի Մարիինյան թատրոնում ձևավորել է Ա. Ռուբինշտեյնի «Դև» օպերայի, 1907-ին Վ. Կոմիսարժևսկայայի թատրոնում՝ Գ. Հեյբերգի «Սիրո ողբերգություն» դրամայի, 1904-ին Մոսկվայի Գեղարվեստական թատրոնում՝ Մ. Մետեռլինկի «Կույրերը»«Այնտեղ ներսում»«Անկոչը» մեկ գործողությամբ պիեսների, 1905-ին՝ Անտոն Չեխովի «Ճայ» պիեսի բեմադրությունները և այլն:

Սուրենյանցը տիրապետել է ռուսերենին, պարսկերենին, իսպաներենին, անգլերենին, գերմաներենին, իտալերենին, ֆրանսերենին թուրքերենին, բնագրից թարգմանել է Շեքսպիրի «Ռիչարդ III» (1889-ին ուղարկել է Կ. Պոլիս՝ Պետրոս Ադամյանին), «Ամառային գիշերվա երագը», սոնետների մի մասը և այլն: Հայկական թերթերում և ամսագրերում հրապարակած հոդվածաշարերով, «Գեղարուեստի նորագոյն հոսանքները եւ հայկական ճարտարապետութիւնը» («Մշակ», 1903, № 176) և այլ ուսումնասիրություններով Սուրենյանցը  ներկայանում է իբրև պատմաբան, ազգագրագետ, ճարտարապետության, արվեստի տեսաբան:

Ակադեմիական  հիմնավոր կրթությունը, հայկական և համաշխարհայինՎարդգես Սուրենյանց <<Անի. կանանց ելքը եկեղեցուց>>: Հայաստանի ազգային պատկերասրահ: մշակույթի խոր իմացությունը Սուրենյանցին դարձրին ժամանակի բազմակողմանիորեն զարգացած մտավորականներից: Սուրենյանցը նուրբ գունազգացողությամբ, պատկերն ստեղծելու անհատական ըմբռնումներով հայ ազգային գեղարվեստական-գաղափարական մտածելակերպ արմատավորող ու ամրապնդող արվեստագետ էր: Սուրենյանցի «Սալոմեն» 1912-ին ցուցադրվել է Մյունխենի գեղարվեստի ակադեմիայի 100-ամյակի և 1914-ին՝ Վենետիկի համաշխարհային ցուցահանդեսներում:

Անհատական  ցուցահանդեսներ՝ Բաքվում (1901) և Երևանում (1931, 1960, հետմահու): Մահացել է 1921 թվականի ապրիլի 6-ին Յալթայում (Ղրիմ), թաղված է հայկական եկեղեցու բակում:


 Գրականության ցանկ 

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 510-511:

Տես նաև՝

 Տեսադարան (Վարդգես Սուրենյանց)

Վարդգես Սուրենյանց («Հայ վրձնի վարպետներ շարքից»), խմբ. Խաչատրյան Շ, 1989:

Վարդգես Սուրնյանց. ստեղծագործությունների կատալոգ, Ե.. 1931: 

Ղազարյան Մ., Վարդգես Սուրենյանց. Ե., 1960: 

Հարությունյան Վ., Վարդգես Սուրենյանց, Ե., 1960:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am