ՇՏԻԿՅԱՆ Հրանտ Հմայակի (ծ. 28.4.1937, Երևան), ջութակահար-մանկավարժ, լարային գործիքների վարպետ: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1963): 1966-69-ին՝ Տ. Չուխաճյանի անվ. երաժշտական դպրոցի ջութակի դասատու, փոխտնօրեն, 1969-87-ին՝ Ա. Բաբաջանյանի անվ. երաժշտական ուսումնարանի լարային բաժնի վարիչ, ջութակի դասատու, 1987-ից՝ Երևանի կոնսերվատորիայի լարային գործիքների վարպետ: Պատրաստել է ջութակներ, ալտեր, թավջութակներ, վերականգնել միջնադարում գործածվող և այժմ անհետացած եվրոպական լարային գործիքներ՝ վիոլա դա ամուր, վիոլա դա գամբա, միջնադարյան հայկական լարային գործիքներ՝ քաման, բամբիռ, ստեղծել մինչ այդ գոյություն չունեցող սկզբունքորեն նոր հնչողությամբ լարային գործիքներ:

Աղբյուրը՝ «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  268:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am