ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՂԲԱՐ. Շնոհոր Աղբար (ծ. և մ. թթ. անհտ), XIII դ. ճարտարապետ, քարգործ վարպետ: Ստեղծագործել է Մեծ Հայքի Սյունիքի նահանգի Վայոց ձոր գավառում՝ Պռոշյան իշխան, տան տիրույթներում: Մխիթարի հետ 1263-ին Գոմուր գյուղում (այժմ՝ գ. Գոմք՝ ՀՀ Վայոց ձորի մարզում) մատուռի և  խաչքարի համադրումով կառուցել է իր տեսակի մեջ եզակի խաչքար-մատուռ, որի արլ. ճակատի լուսամուտից վեր Պռոշյանների զինանշանն է՝ թևատարած արծիվ՝ խոյը ճանկերում: Շնորհավոր Աղբարի ձեռակերտն են նան Վայոց ձորի մարզի Մարտիրոս գյուղի հիմնադրման 1283-ի գրանիտե (բարձր.՝ 3,35 մ) գեղաքանդակ հուշարձան-խաչքարն ու աղբյուրը, եկեղեցին (որի բեկորների և խաչքարերի օգտագործումով 1866-ին կառուցվել և ներկայիս կանգուն եռանավ բազիլիկը) և Խաչի ձորի խաչքարը: 

 

Աղբյուրը՝  «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  268:

 

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am