ՇԼԴՅԱՆ (Շիլդյան) Գրիգոր Հովհաննեսի [(20.8. 1900, Նոր Նախիջևան (այժմ՝ ՌԴ Դոնի Ռոստով Գ. Շլդյան <<Մանրանկարչության մոտիվներ>>: Հայաստանի ազգային պատկերասրահ:քաղաքի շրջագծում) -1.4.1985, Հռոմ], նկարիչ: 1919-ին Շլդյանը մեկնել էԳրիգոր Շլդյան <<Մանրանկարչության մոտիվներ>>: Հայաստանի ազգային պատկերասրահ: Կ. Պոլիս, ապա՝ Վիեննա, հաճախել տեղի գեղարվեստի ակադեմիան: 1923-ից հաստատվել է Իտալիայում: Եղել է «Անի» խմբակցության և Հայ ազատ արվեստագետների միության անդամ: Շլդյանը հավատարիմ է մնացել դասական արվեստի (հատկապես՝ իտալացի նկարիչ Կարավաջոյի) սկզբունքներին, որոնք համադրել է ժամանակի գեղարվեստական խնդիրների հետ: Հեղինակ է թեմատիկ և խորհրդանշ. հորինվածքների, դիմանկարների ու նատյուրմորտների («Բաքոսը գինետանը», 1936, «Խաբկանք», 1941, «Թափառաշրջիկներ», 1942, «Պատմության մի էջ», 1942, «Ֆիլատելիստը», 1947, «Գրքասերը», 1957, «Գողերի դպրոցը», 1957, «Երկու տարիք», 1957, «Մոդեռնիստների դպրոցը», 1958, ևն): Շլդյանի արվեստին բնորոշ են ձևերի պարզությունը, մեղմասփյուռ լուսաստվերը, ներհուն հայեցողականությունը, հոգեվիճակների նուրբ մեկնաբանումը:

Գրիգոր Շլդյան <<Նատյուրմորտ. Ձուկ>> (1928): Հայաստանի ազգային պատկերասրահ:Շլդյանը Միլանի Լա Սկալա օպերային թատրոնում ձևավորել է Կ.Գրիգոր Շլդյան <<Նատյուրմորտ. Բանջարեղեն>>: Հայաստանի ազգային պատկերասրահ: Վեբերի, Ս. Պրոկոֆևի, Գ. Դոնիցետտիի, Ֆ. Շուբերտի, Ի. Ստրավինսկու ստեղծագործությունների բեմադրությունները, նկարազարդել Լ. Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը (120 պատկերազարդ ջրաներկ թերթեր) ևն: 1958-ին Շլդյանը այցելել է Հայաստան, Ս. էջմիածնի Մայր տաճարի համար ստեղծել «Հայկական Աստվածամայրը» նկարը: Հեղինակ է աշխատությունների, որոնցից արժեքավոր Է «Գեղանկարչության տրակտատը» (իտալ., 1976):

Անհատական  ցուցահանդեսներ է ունեցել Հռոմում (1926), Փարիզում (1927), Մոսկվայում (1982) և այլուր: Գործերից պահվում են Հռոմի, Վատիկանի, Վենետիկի, Միլանի, Ֆլորենցիայի, Փարիզի, Բրյուսելի թանգարաններում և ՀԱՊ-ում:

 

Աղբյուրը՝  «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  266-267:




 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am