ՇԻՐԻՆ (Կարապետյան Հովհաննես Կարապետի, 1827, գ. Կողբ (Սուրմալուի գավառ) - 1857, Վադարշապատ], աշուղ: Երկու տարեկանում կուրացել է: Աշակերտել է ալեքսանդրապոլցի աշուղ Աշուղ ՇիրինԲավեին, ապա Կարինում կատարելագործվել աշուղ էսպիի մոտ և ստացել վարպետի կոչում: Հիանալի ձայնի, սրտառուչ երգելու համար անվանվել է Շիրին (թուրք ՝ քաղցր): Ապրել և ստեղծագործել է Վաղարշապատում: Մեզ են հասել Շիրինի չորս տասնյակ հայերեն և ավելի քան 100 թուրքերեն երգեր: Առաջին երգերը տպագրվել են 1850-ին՝ Գ. Պատկանյանի «Արարատ» թերթում, այնուհետև՝ «Բազմավեպում»: 1856-ին լույս է տեսել Շիրինի երգերի  առաջին ժողովածուն, 1891-ին՝ երկրորդը՝ «Նոր քնար» խորագրով: Ստեղծագործել է աշուղական ամենաբարդ երգատեսակներով: Շիրինի ստեղծագործությունները խոր հետք են թողել աշուղներ Նիրանիի, Սեյադի, Ջիվանու վրա, որոնք էլ երգեր են ձոնել նրան: Պատմական առումով Շիրինի ստեղծագործությունը կապող օղակ է հայ աշուղական երգարվեստի զարգացման երկու ժամանակաշրջանների միջև՝ Սայաթ-Նովայից Ջիվանի: Մեծ ժողովրդականություն են վայելում Շիրինի «Այգեպան», «Ակնարկյա», «Կորած յափընջին» երգերը:


Աղբյուրը՝ «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  265:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am