ՇԻՐԱԶ Արա (Կարապետյան Արամազդ) Հովհաննեսի (ծ. 8.6.1941, Երևան), քանդակագործ: ՀՀ վաստ. նկարիչ (1977): Հ. Թ. Շիրազի և Ս. Բ. Կապուտիկյանի որդին: Ավարտել է ԵԳԹԻ (1966): 1987- 1993-Արա Շիրազ <<Երվանդ Քոչար>> (1982): Երևանի ժամանակակից արվեստի թանգարան:ին՝ ՀՆՄ նախագահ: 1960-ական թթ. հայ կերպարվում գեղարվեստական ձևերի Արա Շիրազ <<Մարո>>: Հայաստանի ազգային պատկերասրահ:թարմացման, պլաստիկայի ազգային ավանդույթների յուրացման միտումներն արտահայտվել են Շիրազի գործերում («Անտունի», 1969. թուջ, «Ներբող», 1970, թրծակավ, երկուսն Էլ՝ ԺԱԹ, Երևան, «Վահանով կինը», 1970, դրվագված պղինձ, «Անի» հյուրանոց, Երևան): 1970-ական թթ. Շիրազի արտահայտչամիջոցները դարձել են առավել վավեր., բազմազան («Վիլյամ Սարոյան», 1975, «Պաբլո Պիկասսո», «Հրաչյա Ներսիսյան», երկուսն էլ՝ 1976, դիմաքանդակներ, երեքն էլ՝ թուջ, ԺԱԹ, «Ֆիդայի», 1976, երանգավորված գիպս, ՀԱՊ): Մոնումենտալ և մոնումենտալ դեկորատիվ գործերից են Պ. Աևակի (1974, բրոնզ, ճարտ.՝ Ջ. Թորոսյան, Երևան, Պ. Սևակի անվ. դպրոցի պատին), Ե. Չարենցի (Չարենցավանի կենտրոնական զբոսայգում, թուջ, 1979, Չարենցավան), Ա. Մյասնիկյանի (1981, գրանիտ, ճարտ.՝ Ջ. Թորոսյան), Զորավար Անդրանիկի (2002, բրոնզ, բազալտ, ճարտ.՝ Ա. Մխիթարյան, երկուսն էլ՝ Երևան), Մ. Մկրտչյանի (2004, Գյումրի) հուշարձանները, «Դվին» հյուրանոցի ճակատի «Դվին» հարթաքանդակը (1978, ՀՀ Պետ. մրց.՝ 1979, Երևան): Հեղինակ Է նաև Վ. Սարոյանի (1989, բրոնզ, գրանիտ, ճարտ.՝ Ջ. Թորոսյան), Հ. Շիրազի (1994, բրոնզ, կրաքարային տուֆ), Ա. Փարաջանովի (1999, բրոնզ, գրանիտ, երեքն Էլ՝ Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոն) մահարձանների, Վ. Աարգսյանի հուշապատի (1999, տուֆ, երեքն Էլ՝ ճարտ ՝ Ա. Մխիթարյան) դիմաքանդակի:

Անհատական  ցուցահանդեսներ է ունեցել Լոս Անջելեսում (1992, 1995):

Աղբյուրը՝  «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  263-264:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am