ՇԻՐԱԿՅԱՆ Խաչիկ Միհրանի (28.1.1931, Երևան - 9.2.2001, Երևան), քամանչահար: ՀՀ վաստակավոր արտիստ (1982): Ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվ. երաժշտական ուսումնարանը (1957): 1947-95-ին աշխատել է Հայաստանի ռադիոյի Ա. Մերանգուլյանի անվ. ժողովրդական գործիքների, 1995- 2001-ին՝ «Վերածնունդ» անսամբլներում: Կատարել է Գ. Միրզոյանի «Ֆանտազիան», Ա. Հարությունյանի, Դ. Ղազարյանի, Սայաթ-Նովայի մի շարք երկեր: Կոմպոզիտոր Ա. Մանդակունյանի ստեղծագործությունների առաջին կատարողն է: 1958-2000-ին՝ Երևանի ավտոդողերի գործարանի երգի-պարի, 1966-90-ին՝ երկաթուղայինների մշակույթի պալատի պարի, ինքնագործ. ասամբլների գործիքային մասի ղեկավար: Համամիութենական և հանրապետետական փառատոնների դափնեկիր:

 

Աղբյուրը՝  «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  265:

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am