ՇԻԿԱՆՅԱՆ  Դմիտրի Ազարիայի [11 (24). 11. 1901, Բաքու - 1.6.1986, Երևան], բալետի արտիստ, դիրիժոր: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1950): Ավարտել է Թիֆլիսի Պերինիի բալետի ստուդիան (1920), կոնսերվատորիայի դիրիժորական բաժինը (1938): 1921-36-ին՝ Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի մենապարող, 1936-41 ֊ին՝ դիրիժոր, 1941-71-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր: 1971-75-ին դասավանդել է Երևանի երաժշտամանկավարժական  ուսումնարանում:

Դերապարերից են՝ Ֆրանց (Դելիբի «Կոպելիա»), Իվանուշկա (Պունիի «Սապատավոր ձիուկը»): Ղեկավարել Է Ա. Խաչատրյանի «Գայանե», «Խանդութ» (ըստ Ա. Սպենդիարյանի երաժշտության), Պ. Չայկովսկու «Կարապի լիճը» և այլ բալետներ, Դոլիձեի «Քեթո և Կոտե» օպերան (նաև՝ պարերի բեմադրող):

 

Աղբյուրը՝  «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  262-263:

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am