ՇԵՐԵՆՑ Ազատ Արմենակի (5.4.1913, Թիֆլիս - 25.12.1994, Երևան), դերասան: ՀԽՍՀ վաստ. արտիստԱզատ Շերենց, դրվագ <<Կտոր մը երկինք>> ֆիլմից: (1965): Ավարտել է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան (1937): 1937-68-ին՝ Լենինականի դրամատիկական թատրոնի, 1970-ից՝ Հայֆիլմի դերասան: Դերերից են՝ Բրիլիանտով (Սունդուկյանի «էլի մեկ զոհ»), Սուր (Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Ռոզենկրանց (Շեքսպիրի «Համլետ») ևն: Կինոյում (1969-ից) ստեղծել է հոգեբանական ինքնատիպ իրական կերպարներ. Ավագ («Մենք ենք, մեր սարերը», 1969), Պապ («Հայրիկ», 1972), Սերոբ («Սերոբի ծառը», 1978), Քահանա («Կտոր մը երկինք», 1980), Կարո («Քոչարի», 1983), Ծերուկ («Հատակում», 1987, բոլորը՝ Հայֆիլմ) ևն:


Աղբյուրը՝  «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  262:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am