ՇԵՐ [Լապիեր - Սարգսյան Շերիլին Ջոնի, ծ. 20.5.1946, էլ Սենտրո (Կալիֆոռնիա)], կինոդերասանուհի, երգչուհի: 1970-75-ին ամուսնու՝ երգիչ, երգահան Սանի Բոնոյի հետ հանդես է եկել «Սանի ընդ Շեր» ռոք երկյակում, մասնակցել հեռուստաշոուների, թողարկել ձայնասկավառակներ: Նկարահանվել է «Լավ ժամանակները», «Սիլքվուդի գաղտնիքը» (1983, Օսկար մրց.՝ 1984), «Դիմակ» (1984. Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ 1984), «Իսթվիքի վհուկները» (1987), «Լուսնով հմայվածները» (1987, Օսկար մրց.՝ 1988), «Հավերժահարսը» (1990) և այլ ֆիլմերում, նկարահանել է «Եթե պատերը կարողանային խոսել» (1995) կինոնկարը: Հեղինակ է «Միշտ լավ կազմվածքով» գրքի: 1993-ին բարեգործական  առաքելությամբ այցելել է Հայաստան:

Լույս են տեսել Ռ. Տարաբորելլիի «Շեր» (1986), Ն. Գուդալի «Շերն իր իսկ խոսքերով» (1992) գրքերը:

 

Աղբյուրը՝ «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  261:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am