ՇԵԼԿՈՎՆԻԿՈՎ Սերգիուշ (Մետաքսյան Սարգիս, 1871, Երևան - 1929, Վարշավա), երգիչ: Երաժշտական կրթությունն ստացել է Սանկտ-Պետերբուրգում և Իտալիայում: 1904-ից՝ Վարշավայի օպերային Մեծ թատրոնի երգիչ (1907-14-ին՝ տնօրեն), 1927-ից՝ լեհական «Բագատելա» թատրոնի ղեկավար: Դերերգերից են՝ Ժերմոն, Ամոնասրո (Վերդիի «Տրավիատա», «Աիդա»), Անջելոտտի (Պուչչինիի «Տոսկա») ևն: 1924-ից հանդես է եկել մենահամերգներով, կատարել նաև հայկական, վրացական և այլ երգեր: 1914-18-ին ծառայել է Կովկասյան ռազմաճակատում:


Աղբյուրը՝  «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 258:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am