ՇԵԿՈՅԱՆ Սերիկ Հակոբի (ծ. 27.10.1924, Թիֆլիս), դերասանուհի: ՀԽՍՀ վաստակավոր (1962) և Վրաց. ԽՍՀ ժողովրդական(1983) արտիստ.: Ա. Հ. Լուսինյանի կինը: Ավարտել է Թբիլիսիի կինոստուդիայի դերասանական ստուդիան (1945): 1945-ից՝ Թբիլիսիի հայկական թատրոնի դերասանուհի: Հանդես է եկել բնութագր. և դրամատիկ, դերերով՝ Սոնա (Շիրվանզադեի «Չար ոգի»), Աշխեն (ըստ Րաֆֆու «Սամվել» վեպի), Մարթա (Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում»), Սալոմե (Սունդուկյանի «էլի մեկ զոհ»), Ֆիլումենա (Դե Ֆիլիպոյի «Ֆիլումենա Մարտուրանո»), Խանում («Իրարանցում Հավլաբարում», ըստ Ցագարելու «Խանումի»), Նուարդ (Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ») ևն:

Արժանացել է ՀԹԳՄ «Արտավագդ» մրցանակի (1997):

 

Աղբյուրը՝  «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  260:

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am