ՇԵԽԼՅԱՆ Ժորժ Սարգսի (ծ. 9.1.1942, Լիոն), ճարտարապետ: Ավարտել է ԵՊԻ (1968): 1968- 1984-ին աշխատել է Հայպետնախագիծ, 1984- 1990-ին՝ Երևաննախագիծ ինստիտուտներում: Շելխյանի նախագծերով (համահեղինակների հետ) իրականացվել են Սևան քաղաքի գլխավոր հատակագիծը (1970), «Զվարթնոց» օդանավակայանը (1981, հեղինակային խմբի հետ՝ ՀԽՍՀ Պետ. մրց ՝ 1985, վերակառուցումը՝ 1993), «Ավիառեմշին» տրեստի շենքը (1984), վերակառուցվել Ռենտգենաբանության ինստուտի (1984), գերագույն դատարանի (1985-86), պիոներների պալատի (1988-89), կենտրոնական բանկի (1995) շենքերը, վերակառուցվել և բարեկարգվել Գյումրիի Կենտրոնական հրապարակը (1980-88): 1994-ից ապրում է Գրենոբլում (Ֆրանսիա), որտեղ նրա նախագծերով իրականացվել են առանձնատներ, քոտեջներ, մենատներով կառուցապատված փոքր թաղամասեր, ուսանողության համար բնակելի շենք (1995), Սեն Մարսելլանում՝ 2 լիցեյ (1998), Վալանս քաղաքի մոտ՝ Ալեն Մանուկյանի տեքստիլ գործարանի վերակառուցումը և ռեստորան (1999):

«Տարվա լավագույն կառույց» 1982-ի համամիութենական ստուգատեսի դափնեկիր ն ոսկե մեդալակիր:

Աղբյուրը՝ «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 258-259:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am