ՇԱԹԻՐՅԱՆ Սերգեյ Ալեքսանդրի. ծնվել է 1907 թվականի մարտի 20-ին (ապրիլի 2), Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի), կոմպոզիտոր, դիրիժոր: Ավարտել է Երևանի (1928), Լենինգրադի (1937) կոնսերվատորիաները: 1924-1928-ին՝ Երևանի Սունդուկյանի անվան, 1934-1936-ին՝ օպերայի և բալետի թատրոնների, 1937-1941-ին՝ Լենինգրադի ռադիոյի սիմֆոնիկ  նվագախմբերի դիրիժոր, 1946-1947-ին՝ Քիշնևի, 1947-1948-ին՝ Երևանի ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր դիրիժոր, 1937-1941-ին և 1948-1959-ին՝ Լենինգրադի գիտահանրամատչելի ֆիլմերի ստուդիայի երաժշտական խմբագիր: 1934-1936-ին դասավանդել է Երևանի, 1950-59-ին՝ Լենինգրադի կոնսերվատորիաներում: Գրել է սիմֆոնիկ  սյուիտներ, կվարտետ, ռոմանսներ, թատերական և կինոերաժշտություն: Մահացել է 1959 թվականի հոկտեմբերի 18-ին Լենինգրադում:

Գրականության ցանկ
  «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am