ՇԱՐԹ (Հարությունյան Սարգիս, ծ. 22.12.1927, Բեյրութ), նկարիչ: 1947-ին եղել է Իտալիայում, ապաՇարթ, <<Սուրբ Էջմիածնի վանքը>>: հաստատվել Փարիզում, սովորել գեղարվեստի բարձրագույն դպրոցում, հաճախել Գառզուի արվեստանոցը: Շարթը բնության և մարդկային բնավո-րությունների, ձևի և լույսի վերարտադրմամբ ստեղծել է բանաստեղծական ցայտուն կերպարներ («Ճակնդեղ հավաքողը», 1956, «Ծխամորճով երիտասարդ ձկնորսը», 1960, «Գլխարկով գյուղացին», 1962, «Նստած կինը», 1963, «Հայկական եկեղեցում», 1978, ևն): Նրա ստեղծագործության մշտական թեմաներից է Մեծ եղեռնի ողբերգությունը («Դեյր էլ Զորում», 1963-64, «Կանայք գաղթի ճանապարհին», «Մտորում», երկուսն էլ՝ 1968):

Անհատական ցուցահանդեսներ է ունեցելԲեյրությում (1952), Փարիզում (1954), Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում (1952-97): 

Շարթի գործերից պահվում են Փարիզի, Վենետիկի, Երուսաղեմի, ԱՄՆ-ի տարբեր քաղաքների թանգարաններում: Արժանացել է Շերբուրգի (1962), Բեյրութի (1964) միջազգային, Տավեռնի (1967), Բրետանի (1967) մրցանակների:


 

Աղբյուրը՝  «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 256:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am