ՇԱՐԲԱԲՉՅԱՆ Գրիգոր (Գիգո) Միքայելի (4.4. 1884, Թիֆլիս - 6.1.1942, Թբիլիսի), բեմանկարիչ,Շարբաբչյան Գրիգոր, <<Նոր-Բայազետի կամուրջ>>, 1911: Հայաստանի ազգային պատկերասրահ: գեղանկարիչ: ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1936): Սովորել է Փարիզի Ժյուլիեն ակադեմիայում (1904-10): 1913-ին Թիֆլիսի հայկական թատրոնում ձևավորել է Շանթի «Հին աստվածներ» պիեսի բեմադրությունը: Մասնակցել է Հայ արվեստագետների միության (1916) և Հայարտան (1921) ստեղծմանը, դրանց ցուցահանդեսներին, դասավանդել Հայարտան նկարչական Շարբաբչյան Գրիգոր, <<Ագուլիսի կանայք>>: Հայաստանի ազգային պատկերասրահ:ստուդիայում: 1921-ից՝ Թբիլիսիի հայկական դրամատիկ, թատրոնի գլխավոր նկարիչ: Ձևավորել է Չարենցի «Կապկազ թամաշա» (1926), Լերմոնտովի «Դիմակահանդես» (1927), Գորկու «Հատակում» (1932), Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ» (երկուսն Էլ՝ 1933), Սունդուկյանի «Պեպո» (1926), «Քանդած օջախ» (1929), «Խաթաբալա» (1937), 1922-ին՝ Երևանի պետական թատրոնի առաջին՝ «Պեպո» և այլ բեմադրություններ, 1932-ին՝ Վրաստանի օպերայի և բալետի թատրոնում՝ Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան ևն: Շարբաբչյանը 1920-ական թթ. իր հաստոցային կտավներում («Դեյնոբա», «Շեյթան բազար» ևն) ներկայացրել Է Թիֆլիսի կենցաղը, սովորույթները, ժողովրդական տոները: Ուշագրավ բնապատկերներից են՝ «Լյուքսեմբուրգի պուրակը», «Ծովախորշը Բրետանում», «Սևանի կղզին», «Տաթևի մատուռը», «Հին Ագուլիս», «Ռիցա լիճը» ևն: Ատեղծագործել է նաև գրաֆիկայի բնագավառում: Գրել Է «Խալխի նոքար Սայաթ-Նովա» պիեսը (բեմ.՝ 1927, Կիրովական) և արվեստաբանական հոդվածներ:

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Թիֆլիսում (1913), Երևանում (1927):


Աղբյուրը՝  «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 255-256:

 

Տես նաև՝

Տեսադարան (Գրիգոր Շարբաբչյան)

 

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am