ՇԱՐԱՄԲԵՅԱՆ Հովհաննես Միհրանի (18.8. 1926, Երևան֊ 11.5.1986, Երևան), նկարիչ: ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1984): Ավարտել Է ԵԳՈՒ (1945), սովորել ԵԳԻ-ում (1945-51): 1947-ին Դիլիջանում կազմակերպել է նկարչական ստուդիա (1970-ից՝ Շարամբեյան Հովհաննես, <<Չորացած ծաղիկներ>>, 1975: Հայաստանի ազգային պատկերասրահ:Շարամբեյան Հովհաննես, <<Էտյուդ>>, 1969: Հայաստանի ազգային պատկերասրահ: նկարչական դպրոց), 1958-ին՝ երկրագիտության թանգարանին կից կիրառական արվեստի թանգարան (1979-ից՝ Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի մասնաճյուղ): 1978-86-ից՝ Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի տնօրեն: Շարամբերյանի արվեստն աչքի է ընկնում քնարականությամբ, կերպարների մտերմիկությամբ («Հին բակ Դիլիջանում», 1954, «Հովիվ Պողոսյանի դիմանկարը», 1956, երկուսն էլ՝Դիլիջանի երկրագիտական թանգարան, «Մեխակներ», 1954, ՀԱՊ, «Հիշողություն հին Երևանից», 1968, Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարան, Մոսկվա, «Չորացած ծաղիկներ», 1975, ՀԱՊ-ի Էջմիածնի մասնաճյուղ):

Անհատական ցուցահանդեսներ է  ունեցել Դիլիջանում (1960, 1966), Լենինգրադում և 255 Փարիզում (1969), Երևանում (1996, 2006, հետմահու):

Շարամբերյանի անունով են կոչվել Դիլիջանի գեղարվեստի մանկական դպրոցը և փողոց:

 

Աղբյուրը՝  «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 255:

 

Տես նաև՝

Տեսադարան (Հովհաննես Շարամբերյան)

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am