ՇԱՐԱՖՅԱՆ Վաչե Ռոբերտի (ծ. 11.2.1966, Երևան), կոմպոզիտոր: Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1990): 1992-96-ին՝ Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի ուսուցիչ և դաշնակահար: 1997-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում: Գրել է Սիմֆոնիա (1990), Կոնցերտ լարայինների, «Կոնցերտ-սերենադ» ջութակի և լարայինների, Կոնցերտ սաքսոֆոնի, դաշնամուրի և լարայինների, «Տարվա եղանակներ»՝ 12 գործիքների, «Կոնչերտո գրոսսո», «Վահագնի ծնունդը» սոպրանոյի և ջութակի համար, կատարել հոգևոր երգերի մշակումներ:

Աղբյուրը՝  «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 255:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am