ՇԱՔԱՐՅԱՆ Վռամշապուհ Ավետիսի [25.9(8. 10). 1906, Բաքու - 1.12.1982, Երևան), նկարիչ: ՀԽՍՀՇաքարյան Վռամշապուհ, <<Դանթե>>, 1965: Հայաստանի ազգային պատկերասրահ: արվեստի վաստակավոր գործիչ (1967): Ավարտել է Մոսկվայի Վխուտեինը (1934): Դասավանդել է Մոսկվայի, Դոնի Ռոստովի, Կրասնոդարի, Օմսկի, Քիշնևի գեղարվեստի ուսումնականհաստատություններում, 1946-ից՝ ԵԹԻ-ում (պրոֆ.՝ 1963-ից, 1946-76-ին՝ ամբիոնի վարիչ): Ստեղծագործել է գրաֆիկայի և երփնագրի բնագավառներում: Գծանկարի, կոմպոզիցիոն պատկերի և դիմանկարի առաջատար ներկայացուցիչներից է հայ կերպարվեստում («Զանգվի ափին», 1946, «Մարսիասը և Վեներան», 1950, «Ինքնանկար», 1962, «Դանթե», 1965, ՀԱՊ, «Հուդիթ», 1966, մատիտանկար, ԺԱԹ, «Ներկարար Հակոբը», 1967, ևն): Հեղինակ է նաև հորինվածքի, հեռանկարի, գծանկարի և գույնի մասին տեսական աշխատությունների:

 
 
 

Աղբյուրը՝  «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 258:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am