ՇԱՔԱՐՅԱՆ Ստեփան Գրիգորի (ծ. 23.10.1935 Բաքու), կոմպոզիտոր: Ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան (1964): 1986-90-ին՝ ՀՀ ռադիո-պետկոմի մենակատարների ջազ-անսամբլի հիմնադիր-ղեկավար: 1992-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (պրոֆ.՝ 1998-ից): Գրել է Կոնցերտ սիմֆոնիկ նվագախմբի համար (1964), «Խորեոգրաֆիկ սիմֆոնիա» (1968), «Նախանձ» (1966), «Աղավնավանք» (1996) բալետները, Սյուիտ՝ կամերային նվագախմբի համար (1985), «Կոմիտասի հիշատակին» պոեմը (1965), «Հայաստան» սիմֆոնիկ պոեմը (1993), Սիմֆոնիկ նախերգանք (1995), ջագային, էստրադային երկեր:

 

 

Աղբյուրը՝  «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 257-258:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am