ՇԱՔԱՐՅԱՆ Ալեքսանդր Նիկոլայի (25.3.1912, Բաքու - 20.9.1984, Երևան), նկարիչ: ՀԽՍՀ արվեստիՇաքարյան Ալեքսանդր, <<Հին Երևան>>, 1943: Հայաստանի ազգային պատկերասրահ: վաստակավոր գործիչ (1956): Սովորել է Լենինգրադի համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության, քանդակագործության և Շաքարյան Ալեքսանդր, <<Գյուղական տեսարան>>, 1934: Հայաստանի ազգային պատկերասրահ:ճարտարապետության ինստիտուտում (1929-34): 1951-64-ին՝ԵՌԹ գլխավոր նկարիչ: Հեղինակ է թատերական՝ Չեխովի «Երեք քույր» (1952), Շիրվանզադեի «Չար ոգի» (1959), Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն» (1960), Շեքսպիրի «Ռիչարդ III» (1965, բոլորը՝ ԵՌԹ), օպերային՝ Գունոյի «Ֆաուստ» (1942), Չուխաճյանի «Արշակ Բ» (1956), բալետային՝ Մինկուսի «Դոն Կիխոտ» (1953), Արիստակեսյանի «Պրոմեթևս» (1968, բոլորը՝ Երևանի օպերայի և բալետի թատրոն), Ա. Խաչատրյանի «Սպարտակ» (1966, Սվերդլովսկի օպերային թատրոն) ներկայացումների, «Քաոս» (1972), «Աքսորական № 011» (1978, երկուսն էլ՝ Հայֆիլմ) ֆիլմերի ձևավորումների:

Անհատական  ցուցահանդես է ունեցել Երևանում (1962):

Աղբյուրը՝  «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 257: 

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am