ՇԱՊՈՇՆԻԿՈՎ Իլյա (Փափախչյան Եղիա) Գալուստի [22.12.1895(3.1.1896), Դոնի Ռոստով - 17.1.1953, Դոնի Ռոստով], կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ: ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1952): Ավարտել Է Կիևի կոնսերվատորիան (1920) և Դոնի Ռոստովի համալսարանը (1924), կատարելագործվել Մոսկվայում: 1925-35-ին՝ Դոնի Ռոստովի ռադիոյի, 1938-40-ին և 1944-53-ին՝ ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբերի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: 1937-ից դասավանդել է Դոնի Ռոստովի երաժշտական ուսումնարանում, 1941-46-ին՝ զինվոր, երաժիշտների դպրոցում: Գրել Է օպերա, 2 սիմֆոնիա, դաշնամուրի 2 կոնցերտ, գործիքային պիեսներ, ռոմանսներ, «Նախիջևանյան էսքիզներ», «Երևանյան Էսքիզներ» և այլ գործեր: 

 

Աղբյուրը՝  «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 254:

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am