ՇԱՊԱՆՅԱՆ (Շաբանյան) Արսեն [1864. գ. Սունինց (Կարինի մոտ) - 1949, Փարիզ], նկարիչ:Արսեն Շապանյան <<Լվացարարուհիները գետափին>>: Հայաստանի ազգային պատկերասրահ:Սովորել է Արսեն Շապանյան <<Ծովափ. Մայրամուտ>>: Հայաստանի ազգային պատկերասրահ:Վենետիկում, ապա մեկնել Թեոդոսիա, որտեղից էլ Հ.Կ. Այվազովսկու խորհրդով՝ Փարիզ, ուսանել Ժյուլիեն ակադեմիայում: Ստեղծագործել է հիմնականում ծովանկարչության բնագավառում. «Լուսնի լույսով», «Պայծառ գիշեր», «Ցայգախոհք», «Վերջալույսը Բրետանում», «Ծովային տեսարան» (վերջինս՝ ՀԱՊ-ում) ևն: Գործերին բնորոշ է բանաստեղծական խոհականությունը: Հեղինակ է նաև կենցաղաղային կոմպոզիցիոն պատկերների և նատյուրմորտների: Ֆրանսիայի ծովանկարիչների և գունավոր փորագրության նկարիչների ընկերությունների հիմնադիրներից, հայ արվեստագետների «Անի» խմբակցության անդամ: Անհատական ցուցահանդեսներ՝ Փարիզում (1926) և այլուր:

1926 թ. արժանացել է  Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի:

 

Գրականության ցանկ

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 252-254:



 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am