ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ (Մելիք-Շահնազարյան) Թամար Կոստանդինի. ծնվել է 1901 թվականի հունվարի 4(17)-ին Բաքվում, երգչուհի (մեցցո-սոպրանո), մանկավարժ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961): Պրոֆեսոր (1961): Սովորել է Երևանի երաժշտական ստուդիայում (1922-ից), ավարտել Երևանի կոնսերվատորիան (1931): 1932-1948-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի: Ալմաստի (Սպենդիարյանի «Ալմաստ») դերերգի առաջին հայ կատարողն է: 1945-1978-ին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում [1953-1977-ին (ընդմիջումներով)՝ ամբիոնի վարիչ]: Հեղինակ է ձայնամշակման և մանկական ձայնի պահպանման մասին գիտամեթոդական ձեռնարկների: Մահացել է 1978 թվականի հոկտեմբերի 6-ին Երևանում:

Գրականության ցանկ 

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am