ՇԱՀՆԱԶԱՐՈՎ Կարեն Գեորգիի. ծնվել է 1952 թվականի հուլիսի 8-ին Կրասնոդարում, կինոռեժիսոր: Գ. Խ. Շահնազարովի որդին: Կարեն ՇահնազարովՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1988): Ավարտել է ՄոսկվայիԴրվագ <<Ձմեռային երեկո Գագրայում>> ֆիլմից (1985 թ., ռեժ. Կարեն Շահնազարով) կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (1975): 1973-ից՝ Մոսֆիլմի ռեժիսոր, 1987-ից՝ VI ստեղծագործական միավորման գեղեղարվեստական ղեկավար, 1991-ից՝ Մոսֆիլմ կինոկոնցեռնի «Կուրիեր» կինոստուդիայի վարչության, 1998-ից՝ Մոսֆիլմ կինոկոնցեռնի նախագահ: Լավագույն ֆիլմերից են՝ «Մենք ջազից ենք» (1983, հատուկ մրցանակ, Ֆրանսիա, 1984, արծաթե մեդալ, միջազգային կինոփառատոն, Լեհաստան, 1984), «Ձմեռային երեկո Գագրայում» (1985), «Ցրիչը» (1986, Մոսկվայի միջազգային կինոփառատոների մրցանակներ, 1987), «Զերո քաղաքը» [1989, միջազգային կինոփառատոների գլխավոր (ԱՄՆ, Չիկագո, 1989), արծաթե (Իսպանիա, 1989), Եվրոպական գիտաֆանտաստիկայի ընկերակցության (1989) մրցանակներ], «Արքայասպանը» (1991, միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակն՝ 1991. Հարավսլավիա), «Երազներ» (1993), «Ամերիկացի դուստրը» (1995), «Լիալուսնի օրը» (1998, ՈԴ «Նիկե» մրցանակ), «Թույներ կամ թունավորումների պատմություն» (2001), «Մահ անունով ձիավորը» (2004) ևն: Վասիլև եղբայրների (1988), Բ. Պոլևոյի (1982) անվան մրցանակներ:


 Գրականության ցանկ 
«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am