ՇԱՄՇՅԱՆ Արամ Հովհաննեսի (ծ. 18.4.1925, Լենինական), ջութակահար, մանկավարժ: Պրոֆ. (1976): ՀՀ վաստակավոր արտիստ (1965), ՀՀ արվեստի վաստակավոր  գործիչ (1974): Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (1951): 1951-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (1966-96-ին՝ դեկան, 1996-ից՝ պրոռեկտոր):

Հանդես է եկել որպես մենակատար, եղել հայ արդի կոմպոզիտորների (է. Հովհաննիսյան, Գ. Հովունց, Ա. Նաղդյան և ուր.) որոշ Երկերի առաջին կատարողը: Ունի ֆոնդային ձայնագրություններ, մեթոդական ուսումնասիրություններ, ձեռնարկներ և առանձին երկերի խմբագրումներ:

Աղբյուրը՝  «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 252:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am