ՇԱՄՇԻՆՅԱՆ  Հարություն Իսահակի [9(21).2.1856. Թիֆլիս - 1(14) 2.1914, Թիֆլիս], նկարիչ: Սովորել է Հարություն Շամշինյան <<Հին Թիֆլիս>> (1887): Հայաստանի ազգային պատկերասրահ:Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության

նկարչական դպրոցում (1874-77), Ս. Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1877-82): 1883-ին կատարելագործվել է Փարիզում, Մյունխենում, Վենետիկում:Հարություն Շամշինյան <<Լեռնցիների դադարքը Դաղստանում>> (1902): Հայաստանի ազգային պատկերասրահ: 1884-ից հաստատվել է Թիֆլիսում, դասավանդել Ներսիսյան, Գայանյան և Ս. Նշան դպրոցներում, մշակել նկարչության դասավանդման ծրագրեր, կազմել և հրատարակել գծագրության ու հեռանկարի ձեռնարկ: Շամշինյանի արվեստին (կենցաղային ժանրի կտավ, բնանկար, դիմանկար) բնորոշ է իրականության հավաստի վերարտադրումը («Հին Թիֆլիս», 1887, «Շեյթան բազար», 1890, «Սանահինի կամուրջը», 1899, «Լեռնցիների դադարը», 1902, «Նկարչի մոր դիմանկարը» ևն: Շամշինյանի հայ իրականության մեջ առաջիններից է, որ ստեղծել է օֆորտի տեխնիկայով գրաֆիկ, թերթեր (Պ. Պ. Չիստյակովի, Խ. Աբովյանի դիմանկարները, «Փոստատան բակում» բնանկարը):

Անհատական ցուցահանդեսներ՝ Թիֆլիսում (1913), մահվան 40-րդ տարելիցին՝ Երևանում (1954): Շամշինյանի գործերից պահվում են ՀԱՊ-ում (նաև Շամշինյանի դիմանկարը, գործ՝ Մ. Վռուբելի, 1883). Թբիլիսիի պատմաազգագրական և թատերական թանգարաններում: 

 

 

Աղբյուրը՝«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 252:

 

Տես նաև՝

Տեսադարան (Հարություն Շամշինյան)

Շիշմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Ե.

 

 


 


ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am