ՇԱՄԻՐԽԱՆՅԱՆ Տիգրան Ավագի [10(22) 5.1899, Շուշի - 29.8.1952, Սոչի, թաղված է Երևանում], ռեժիսոր, դերասան: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1949): Սովորել Է Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում (1921-22), ավարտել թատերարվեստի ինստիտուտը (1934): 1923-30-ին (դերասան) և 1934-43-ին (1937-40-ին՝ տնօրեն և գեղարվեստական ղեկավար) աշխատել Է Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնում, 1943-ից՝ ԵՊՀԹ գլխավոր ռեժիսոր: 1944-ից դասավանդել է ԵԳԹԻ-ում: 1949-52-ին՝ ՀԹԸ նախագահ: Շամիրխանյանին բնորոշ էին հարուստ երևակայությունը, ռիթմի հիանալի զգացողությունը, որոնք արտահայտվել են նրա վառ թատերային ներկայացումներում: Դերերից են՝ Սգանարել (Մոլիերի «Դոն ժուան»), Գիքո (Սունդուկյանի «Պեպո»), բեմադրություններից՝ Գ. Սմիռնովի «Պայթյուն» (1929), Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (1941), Ա. Գուլակյանի «Ցասում» (1942), Պուշկինի «Քարե հյուր», Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» (1944), Հ. Դափլանյանի «Ուսուցիչը» (1950) ևն:

Աղբյուրը՝ «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 251:


 

Տես նաև՝

Դերասանական արվեստի հիմունքները, Ե., 1938:


ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am