ՇԱՄՉԻ ՄԵԼՔՈ (Գուլքանյան Մելքիսեդեկ Բեժանի, 1750-ական թթ., Թիֆլիս - 1821-ից հետո), աշուղ, բանաստեղծ: Ստեղծագործել է հայերեն, վրացերեն և թուրքերեն: Երգել է աշխատավոր խավերի վարքն ու բարքը, ծաղրել մարդկային թուլությունները: 1795-ին լինելով Թիֆլիսի ավերման ականատեսը՝ գրել է «Ի վերայ աւերման Տփխիս քաղաքի գալստեամբ Աղա Մահմեդ-խանի» երգը: Շամչի Մելքոյից մեզ է հասել 15 հայերեն և 8 վրացերեն երգ: Հայերեն երգերի զգալի մասը երգիծական բնույթի է («Անգաճ արա գովքըդ ասիմ»): Գրել է նաև ձոներ, ներբողներ («Ով սրբազան Յոսէփ, մինձ կաթուղիկոս» ևն): Նրա սիրային երգերի վրա զգալի է Սայաթ-Նովայի ազդեցությունը:


Աղբյուրը՝ «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 252:


Տես նաև ՝

Մելիքսեթ-բեկ Լ. Մ., Շամչի-Մելքոն ու նրա հայերեն խաղերը, Ե., 1958:



ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am