ՇԱՀՎԵՐԴՅԱՆ Վահե (Ֆլոբեր) Սուրենի (ծ. 19.8. 1945, Կիրովական), ռեժիսոր: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1989), ՀՀ ժողովրդական արտիստ (2001): Պրոֆեսոր (2003): Ավարտել Է ԵԳԹԻՎահե Շահվերդյան (1971): 1973-96-ին՝ Վանաձորի թատրոնի գեղարվեստական ղեկավար: 1992-ից դասախոսում Է ԵԹԿՊԻ-ում. 1994-98-ին՝ ռեկտոր, 1996-ից, միաժամանակ՝ Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար: Բեմադրություններից են՝ Մետեռլինկի «Կապույտ թռչուն» (1980), Չեխովի «Երեք քույր» (1987, միջազգային թատերական փառատոնի 1-ին մրցանակ, Լիսաբոն, 1990), Ռ. Հակոբջանյանի «Նոյի ժառանգները» (1991, միջազգային թատերական փառատոնի 1-ին մրցանակ, Ուժգորոդ, 1991), Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Ռուս դասական դրամատուրգիայի միջազգային փառատոնի 1-ին մրց., 1993, Օրյոլ), Մ. Կոլտեսի «Ռոբերտո Զուկկո» (1995, Ստրասբուրգի Ազգային թատրոն), Շանթի «Հին աստվածներ» (1999), Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը» (2001), Շիրվանգադեի «Պատվի համար» (միջազգային թատերական փառատոնի 1-ին մրցանակ, Տրապիզոն, 2006): Շահվերդյանի բեմադրությունների շնորհիվ Վանաձորի դրամատիկ, թատրոնը արժանացել Է մեծ ճանաչման: Նրա արվեստին բնորոշ են դասական գործերի նոր ու ինքնատիպ ընթերցումը, վառ թատերայնությունը և ասելիքի հոգեբանական խորությունը:

Արժանացել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալի (1996), ՀՀ կրթության և գիտության (2005), մշակույթի (2006) նախ-ների, ԵՊՀ (2006) ոսկե մեդալների, Վահագն համահայկական (2003), ՀԳԹՄ «Արտավազդ» (2006) մրցանակների:

 1995-99 թթ. եղել է ՀՀ Աժ պատգմավոր

Աղբյուրը՝ «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 248:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am