ՇԱՀՈՒՄՅԱՆ Հաղթանակ Շմավոնի (ծ. 19.7. 1944, Երևան), նկարիչ: Ավարտել է ԵԳԹԻ (1967): 1977-89-ին՝ Երևանի գլխավոր նկարիչ: Շահումյանի գործերին հատուկ են ֆիգուրատիվ մտածողությունը, Հաղթանակ Շահումյան <<Ներկայացում>> (1996): Հայաստանի ազգային պատկերասրահ:իրականության էքսպրեսիոնիստական և խորհրդապաշտական ընկալումները [«Հումանիտար օգնություն» (1988), «Երկնագույն երազ» (1994, ջրաներկ), «Երեք գեղեցկուհի» (1995), Դանտեին նվիրված շարքը (2000, ջրաներկ, ցուցադրվել է Ռավեննայում), Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» մոտիվներով շարքը (2000), «Հանդիպում անցյալի, ներկայի և գալիքի հետ» (2001, ջրաներկ, Վատիկանի հավաքածու)]:

Անհատական ցուցահանդեսներ՝ Պիրենում (Հարավսլավիա, 1977), Վարշավայում (1985), Մոսկվայում (1991), ԱՄՆ-ում (1989, 1992), Փարիզում (1994, 1996, 1998, 1999), Երևանում (1996), Մելբուռնում (2000) և այլուր:

Գործերից պահվում են ՀԱՊ-ում, Վարշավայի ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և այլուր:


Աղբյուրը՝ «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 249:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am