ՇԱՀՆԱԶԱՐ ՈՒՍՏԱ.  ծննդյան և մահվան թվերը անհայտ են, ճարտարապետ: 1661-ին նորոգել Է Խորակերտի վանքի (այժմ՝ ՀՀ Լոռու մարզի Ջիլիզա գյուղից 3 կմ արևմուտք) XIII դարի 1-ին կեսին կառուցված եկեղեցին՝ պարոն Շահնազարի, նրա կողակից Ռուսուդանի և որդու՝ Կորկիի միջոցներով: Եկեղեցու հյուսիսային պատին պահպանված արձանագրությունն ավարտվում է նորոգման թվագրությամբ և ճարտարապետի անվան հիշատակումով՝ «թվ.: Ռճժ: (=1661) յիշեցէք ուստա Շահնազարին»:

 

Գրականության ցանկ 

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am