ՇԱՀՆԱԲԱԹՅԱՆ ԱնԺելա Թադևոսի. ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 5-ին  գյուղ Օշականում (ՀՀ Արագածոտնի մարզ)], պարուհի: ՀՀ վաստակավոր արտիստ (1959): Կատարողական վարպետությունը ձևավորվել է Թ Տ. Ալթունյանի, Ի. Ի. Արբատովի և Է. Վ. Մանուկյանի ղեկավարությամբ: 1941-1970-ին՝ Հայկական ժողովրդական երգի-պարի համույթի, 1970-1978-ին՝ Հայ-ֆիլհարմոնիայի առաջատար մենապարուհի: Շահնաբաթյանի պարարվեստը առանձնանում է հայկական ժողովրդական պարի պլաստիկ, յուրօրինակ մարմնավորմամբ, ազգային վառ շեշտվածությամբ: Ճանաչված են «Ուզունդարա», «Նազելի», «Նազպար», «Նաիրի» և այլ պարերի Շահնաբաթյանի կատարումները: Ելույթ Է ունեցել աշխարհի 30-ից ավելի երկրներում: Երիտասարդության և ուսանողների համաշխարհային VI փառատոնի դափնեկիր (1957, Մոսկվա):

Շահնաբաթյանը եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգմավոր (1980-85):


Գրականության ցանկ  

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am