ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ Վարոս Աշոտի. ծնվել է 1940 թվականի սեպտեմբերի 2-ին   Լենինականում, նկարիչ: Վարոս Շահմուրադյան <<Իմ նախնիները>> (1968): Հայաստանի ազգային պատկերասրահ:Ավարտել է Մոսկվայի գեղարդ, բարձրագույն ուսումնարանը (1967): 1967-1974-ինՎարոս Շահմուրադյան <<Կապույտ նատյուրմորտ>> (1971): Հայաստանի ազգային պատկերասրահ: դասավանդել է ԵԳԹԻ-ում, 1976-1977-ին՝ ՀՊՄԻ-ում: Հեղինակ Է երփնագիր նատյուրմորտների, դիմանկարների, թեմատիկ հորինվածքների, գրաֆիկական թերթերի: 1960-ական թվականների գործերում ազգային, դասական և արդիական արվեստի ձևամիջոցների զուգորդմամբ Շահմուրադյանը հասել Է ընդհանրացումներով հարուստ լուծումների («Նատյուրմորտ: Լուսամուտի մոտ», 1962, «Մայրություն», 1967, «Իմ նախնիները», 1968, «Ռեքվիեմ», «Հին օրհնություն», երկուսն Էլ՝ 1969): 1970-ական թվականներին Շահմուրադյանը դիմել Է երկրաչափական կառուցիկ ձևերով հարուստ դեկորատիվ հնարանքների («Պատուհան» և «Արվեստանոցում» նկարաշարեր, 1970-76, «Կեսօր», 1972, «Ձկներ և կարմիր բալեր», 1974, «Ձոն», 1975, «Թիթեռ», «Ալբատրոս», երկուսն Էլ՝ 1976, «Սոնետ. Գարուն-Աշուն», 1977, և այլն): Ստեղծել Է նաև հորինվածքներ՝ արծնապատման տեխնիկայով («Նկարչուհու մոտ», 1974): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել  Երևանում (1977, 1980), Տարտուում (1981): Գործերից պահվում են ՀԱՊ-ում, ԺԱԹ-ում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում: Մահացել է 1977 թվականի հուլիսի 13-ին Երևանում:


Գրականության ցանկ 

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am