ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ Արմենակ Սարգսի. ծնվել է 1878 թվականին Մուշում , երգիչ (տենոր): Սովորել է Արմենակ Շահմուրադյանը Ֆաուստի դերում (Շառլ Գունո <<Ֆաուստ>>)էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1890-1893, աշակերտել Կոմիտասին), Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1893-1897), եղել Մ. Եկմալյանի երգչախմբի մեներգիչ և խմբավարի օգնական: 1897-ին բանտարկվել և աքսորվել է Թուրքիա: 1898-ին դասավանդել է Մշո Ս. Կարապետ վանքի ժառանգավորաց, 1900-1902-ին՝ Կարինի ազգային վարժարաններում (երաժշտության դասատու և եկեղեցու դպրապետ), 1902-ին՝ Փարիզի Հովհաննես Սկրտիչ հայկական եկեղեցու դպրապետ: 1902-04-ին սովորել է Վ. դը էնդիի «Scola Cantorum» մասնավոր վարժարանում, 1904-06-ին դասեր առել Պ. Վիարդոյից: 1906-ին ընդունվել Է Փարիզի կոնսերվատորիան, 1910-ին հրավիրվել «Գրանդ օպերա» (Ֆաուստ, Գունոյի «Ֆաուստ», 1911): 1912-ից նվիրվել է համերգային գործունեության՝ տարածելով հայկական ժողողովրդական, ազգ-հայրենասիրական և հոգևոր երգեր, հռչակվել Է որպես «Տարոնի սոխակ»: 1914-ին մասնակցել է Միջազգային երաժշտական ընկերության Փարիզի կոնգրեսի կոմիտասյան համերգին: Կոմիտասի մշակած երգերը՝ հեղինակի նվագակցությամբ և Շախմուրադյանի կատարմամբ ձայնագրվել են սկավառակների վրա (Կ.Պոլիս, 1914): Ապրել Է նախ ԱՄՆ-ում, ապա՝ Փարիզում: Մահացել է 1939 թվականի սեպտեմբերի 14-ին Փարիզում:

 Գրականության ցանկ 

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Տես նաև՝

Արմենակ Շահմուրադյան (կյանքն ու գործը, կազմ.՝ Խ. Սաֆարյան), Ե., 1998:

Համբարյան Ռ. Սոխակ Տարոնա, Ե., 2001:


ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am