ՇԱՀԼԱՄՅԱՆ Ներսես Գերասիմի. ծնվել է 1860 թվականին Թիֆլիսում, երգիչ (տենոր): Նախնական կրթությունն ստացել է Թիֆլիսում, կատարելագործվել Միլանում (1889-92): 1880-ից ղեկավարել է իր կազմակերպած կանանց երգչախումբը, ապա այն միացրել Ք. Կարա-Մուրզայի երգչախմբին, հանդես եկել որպես մենակատար, 1892-1893-ին՝ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի մեներգիչ: 1893-ին Ն. Հ. Պապայաևի և Բ. Ա. Ամիրջանյանի հետ համերգներով շրջագայել է Այսրկովկասի և Ռուսաստանի մի շարք քաղաքներում: Մասնակցել է նաև Մոսկվայի և Թիֆլիսի օպերային ներկայացումներին: Մահացել է 1904 թվականին մայիսի 2-ին Սանկտ Պետերբուրգում:


Գրականության ցանկ

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am