ՇԱՀԽԱԹՈՒՆՅԱՆ Վաղարշակ Հովհաննեսի. ծնվել է 1843 թվականին [1843-20.12.1892, Ելիզավետպոլ , թաղված Է Երևանում], թատերական գործիչ, դերասան: Ա. Վ. Շահխաթունու հայրը: Ավարտել Է Մոսկվայի Լազարյան ճեմարանը: Մասնակցել Է Լազարյան ճեմարանի թատրոնի (1858), Թիֆլիսի հայկական առաջին մշտական թատերախմբի (1862), Երևանում՝ թատրոն, ընկերության (1868) ստեղծմանը, կազմակերպել Վաղարշապատի թատրոնը:

1865-1867-ին Ալեքսանդրապոլում ղեկավարել է իր հիմնադրած (Ս. Մելիք-Հայկազյանի հետ) թատերախումբը: Դերերից են՝ Արշակ Բ (Գալֆայանի «Արշակ Բ»), Սամել, Արտաշես (Հեքիմյանի «Սամել», «Արտաշես և Սաթենիկ»), Դարաչիչագյան (Փուղինյանի «Դալալ Ղաղո») և այլն: Մահացել է 1892 թվականի դեկտեմբերի 20-ին Ելիզավետպոլում (այժմ՝ Գյանջա՝ Ադրբեջանում): թաղված է Երևանում:

Գրականության աղբյուր 

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am