ՇԱՀԽԱԹՈՒՆԻ Արշավիր Վաղարշակի. ծնվել է 1885 թվականի փետրվարի 19-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), դերասան: Վ.Հ. Շահխաթունանի որդին: Խաղացել է Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերության (1908-1909), ապա՝ Բաքվի մշակութային միության թատերախմբերում: 1913-ին ընդունվել է ՄԳԹ ստուդիա: 1913-1914-ին նկարահանվել է Ա. Խանժոնկովի կինոֆիրմայում («Բելա», «Խանդ» և այլն): Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) տարիներին ծառայել է ցարական բանակում, մինչև 1920-ի վերջերը՝ Երևանի զինվորական պարետ: Վտարանդվել է Կ.Պոլիս, մասնակցել հայկական ներկայացումների, ապա անցել Բալկաններ, ի վերջո հանգրվանել Փարիզում: Նկարահանվել է ֆրանսիական կինոյում, ճանաչվել առաջնակարգ դերասան և կինոգրիմի նոր սկզբունքների ստեղծող: Նկարահանել է «Անդրանիկ» ֆիլմը (1920-ական թվականներին գլխավոր դերում՝ Շահխաթունի): Ճկուն խաղի վարակիչ ուժով է անձնավորել Սեյրանի (Շիրվանզադեի «Նամուս»), Աբեղայի (Շանթի «Հին աստվածներ») և այլ դերեր: Մահացել է 1957 թվականի ապրիլի 4-ին Փարիզում:


Գրականության ցանկ 

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am