ՇԱՀԻՐՅԱՆ էվելինա Վանիկի. ծնվել է 1941 թվականի հունիսի 13-ին Լենինականում, դերասանուհի: ՀՀ վաստակավոր արտիստԷվելինա Շահիրյան (Էլեոնորա Դյուրոկ <<Վճարովի պատրանք>>) (2003): Ավարտել է Հայֆիլմի կինոդերասանի ստուդիան (1969): 1969-ից՝ ԵԴԹ դերասանուհի: Դերերից են՝ Եվա (Ի. Շտոկի «Աստվածային կատակերգություն»), Վարդուկ (Ե. Օտյանի «Սեր և ծիծաղ»), Վալանտին (Ժ. Անույի «Ուղևորն առանց ծանրոցի»), էլեոնորա (Ի. Ժամյակի «Մսյո Ամիլկար») և այլն: Մասնակցել է հեռուստաներկայացումների (Ա. Արբուզովի «Տանյա», Գիբսոնի «Երկուսը ճոճանակին» և այլն), նկարահանվել կինոյում («Կարինե», 1967, «Կտոր մը երկինք», 1980, և այլն, երկուսն էլ՝ Հայֆիլմ):

 

Գրականության ցանկ 

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am