ՇԱՀԻՐ ԽԱՉԱՏՈՒՐ, Դերբենդցի (Շահնազարյան, 1846-1890-ական թվականներ), աշուղ: Ապրել և ստեղծագործել է Դերբենդում: Հորինել է սոցիալ-քաղաքական, բարոյախրատական, սիրային թեմաներով երգեր: Մատնանշել է ունևոր դասակարգի արատները («Խաչատուրն եմ արծաթատեաց»), խրախուսել լուսավորությունն ու առաջադիմությունը: 1889-ին Թիֆլիսում հրատարակվել է Շահիր Խաչատուրի «Ծաղիկ ժամանակի երգերը» խորագրով ժողովածուն:

 

Գրականության ցանկ

 «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am