ՇԱՀԻՆՅԱՆ Գագիկ Միհրանի. ծնվել է 1952 թվականի փետրվարի 17-ին Երևանում, նկարիչ: Ավարտել է ԵԳԹԻ (1974): Ստեղծագործում է հաստոցային գեղանկարչության և գրքի ձևավորման բնագավառներում: Շահինյանի ռեալիստական արվեստին (նատյուրմորտ, բնանկար) բնորոշ են հավաստիությունը, թափանցիկ ու լուսեղեն մակերեսները («Բնանկար», 1988, «Ժամացույցով նատյուրմորտ», 1991, «Նատյուրմորտ», 1999, և այլն): Շահինյանը ձևավորել է տասնյակից ավելի գրքեր:

 


Գրականության ցանկ

 «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am