ՇԱՀԻԿՅԱՆ Յոն Մելքոնի. ծնվել է 1897 թվականի սեպտեմբերի 16-ին Բուխարեստում, ռեժիսոր: Ա. Մ. Շահիկյանի եղբայրը: Ոումինիայի արվեստի վաստակավոր գործիչ (1953): Սովորել է Բուխարեստի գեղարվեստի վարժարանում (1913-16), Դրամատիկական արվեստի կոնսերվատորիայում (1919-1922): 1919-ից աշխատել է Բուխարեստի տարբեր թատրոններում, 1944-1952-ին՝ Ազգային, 1952-ից՝ Կ. Նոտարայի անվան թատրոնների գլխավոր ռեժիսոր: Բուխարեստի Կարաջալեի անվան թատրոնի և կինոարվեստի ինստիտուտի պրոֆեսոր (1952-ից): Բեմադրություններից են՝ Շեքսպիրի «Օթելլո», «Ռիչարդ III», Շիլլերի «Ավազակներ», Ն. Յորգայի «Խեղճ ծերունին և դոժը». Գոգոլի «Ռևիզոր», Շոուի «Պիգմալիոն»: Կապված է եղել ռումինահայ արվեստագետների հետ, այցելել է Հայաստան: Մահացել է 1964 թվականի մարտի 12-ին Բուխարեստում: Մահացել է 1964 թվականի մարտի 12-ին Բուխարեստում:

 

Գրականության ցանկ 

 «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am