ՇԱՀԳԱԼԴՅԱՆ Արտեմի Գրիգորի. ծնվել է 1910 թվականի ապրիլի 17(30)-ին քաղաք Պրոխլադնիում (ՌԴ Կաբարդինա-Բալկարիա), ջութակահար, դիրիժոր: Կաբարդիևա-Բալկարիայի ժողովրդական արտիստ (1964): Սովորել Է Մոսկվայի (1930-1931), կատարելագործվել Լենինգրադի (1951) կոնսերվատորիաներում: 1932-1942-ին՝ Նալչիկի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար. 1947-1967-ին՝ ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, 1967-1970-ին՝ երաժշտական թատրոնի գլխավոր դիրիժոր, 1942-1947-ին՝ ԵԵԿԹ ջութակահար-կոնցերտմայստեր, ապա՝ դիրիժոր: Շուրջ 40 երգերի, քայլերգերի հեղինակ Է: Կաբարդինա-Բալկարիայի երգչախմբային ընկերության նախագահ (1957-1967): Մահացել է 1985 թվականի մայիսի 26-ին Նալչիկում:

 

Գրականության ցանկ 

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am