ՇԱՀԵՐ, Շահեր Վարդպետ, ծննդյան և մահվան թվերը անհայտ են, XIII դարի ճարտարապետ: Անունը պահպանվել է Անիի հյուսիսային մասում Ն. Մառի 1892-ի պեղումներով բացված փոքր (Ս. Գրիգոր, գրականության մեջ՝ «Բախտաղեկի», «Խաչատուրի» կոչված) եկեղեցու պատին ագուցված երեսպատման չորս քարերի վրայի արձանագրության մեջ «թվ. ՉԻ» (1271) թվագրումով:


Գրականության ցանկ 

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Տես նաև՝

Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե.. 1963:

Марр Н. Я.. Ани, A. M.. 1934; Op бели И. А.. Избр. труды, Е., 1963. с. 120.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am