ՇԱՀԵՆ (Սարգսյան Շահեն Եղիազարի), ծնվել է 1909 թվականի սեպտեմբերի 14-ին գյուղ Ղուրդուբուլաղում (այժմ՝ գյուղ Կրասար՝ ՀՀ ՇիրակիԳուսան Շահեն մարզում) , գուսան: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967): Եղել Է Հայկական ժողովրդական երգի ու պարի համույթի մեներգիչ, ղեկավարել «Շահենի քնար», «Երևան», «Շիրակ» համույթները: Գրել Է ավելի քան 300 քնարական երգեր, «Էլինար» պոեմը, «Հերիքնազ» երաժշտական պատկերը, «Սառա» սիրավեպ-երգաշարը, «Սասնա Դավթի ու Մսրա Մելիքի մենամարտը» դյուցազներգությունը: Շահենի ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են ունեցել Շիրակի ժողովրդական երգարվեստի հարուստ ավանդույթները: Շահենի երաժշտական լեզուն զգայնությամբ, ռիթմիկ պատկերների ճկունությամբ, լայնաշունչ երգային ու պարային տարրերի զուգորդմամբ: Ժողովրդականություն են վայելում «Սասնա ծուռ», «Ալմաստը շողում է». «Խռոված էր», «Թուխ մազերուդ», «Անծանոթ սեր», «Նաիրյան դալար բարդի», «Անցա, գնացի», «Կոմիտաս» և այլ երգեր: Մահացել է 1990 թվականի դեկտեմբերի 17-ին Երևանում:

 Գրականության ցանկ 

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007,:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am