ՇԱՀԲԱԶՅԱՆ Սուրեն Վարդգեսի. ծնվել է 1923 թվականի մայիսի 14-ին Լենինականում, կինոօպերատոր,Դրվագ <<Երեք հաստլիկներ>> ֆիլմից (1966 թ.) կինոռեժիսոր: Ուկրաինայի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1986): Ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (1951): 1951-ից՝ Կիևի կինոստուդիայի օպերատոր: Աշխատանքներից են՝ «Երեք հաստլիկներ» (1966, Լենֆիլմ), «Նռան գույնը» (1969, Հայֆիլմ), «Անդրիեշ» (1954), «Հետդարձի ճանապարհ չկա» (1970), «Երևակայական պատմություն» (1988), «Ապագային մոտենալը» (1986, ռեժ.՝ Շահբազյան, բոլորը՝ Կիևի կինոստուդիա) և այլն: Մահացել է 1989 թվականի նոյեմբերի 29-ին Կիևում:

 

Գրականության ցանկ 

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am