ՇԱՀԲԱԶՅԱՆ Արթուր Կոնստանտինի. ծնվել է 1941 թվականի ապրիլի 27-ին Երևանում, կինոռեժիսոր: Ավարտել է ԵԳԹԻ (1972): 1968-ից աշխատում ե կինոյում, ստեղծել է շուրջ 60 վավերագրական կինոնկարներ՝ «Հրազդանի ձորը» (1977), «Վահան Տերյան» (1978), «Հայաստանը սպասում է ձեզ» (1982), «Հարազատ որդիս» (1986), «Վագգեն Առաջին» (1988), «Էկոլոգիան կրոն պետք է լինի» (1989) և այլն: Շահբազյանը նաև մի շարք ֆիլմերի սցենարիստն է («Ձնծաղիկ», 1973, «Հեքիաթի տերը», 1985, և այլն):

Գրականության ցանկ 
 
  «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am