ՇԱԲՈՅԱՆ Աղասի Համբարձումի. ծնվել է 1921 թվականի հունվարի 6-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), պարուսույց: ՀՀ վաստակավոր արտիստ (1961): 1941-ից՝ Լենինականի ֆիլհարմոնիայի մենակատար և բալետմայստեր, 1949-1951-ին՝ երկաթուղայինների Սևյանի անվան մշակույթի պալատի (1951-ին՝ տնօրեն) երգի-պարի (նկարահանվել է «Շիրակի մեղեդիները» ֆիլմում, 1965), 1951-ից՝ «Շիրակ» (2000-ից՝ Շաբոյանի անվան) ժողովրդական պարի անսամբլների գեղարվեստական ղեկավար: Բեմադրել է «Հովիվների պարը», «Նազպար», «Քոչարի», «Շորորա», «Գյումրվա հարսանիք», «Ալագյազ» և այլ պարեր, «Փառք հայրենիքին» սյուիտը: Հեղինակ է «Կոմիտաս», «Երազ տեսա», «Ցնծություն» և այլ պարային բեմավորումների: Շաբոյանը ղեկավարել է Շիրակի, Ջավախքի պարային անսամբլներ, ստեղծել պարարվեստի իր դպրոցը:

Գյումրիի պատվավոր քաղաքացի (1996): ՀՀ Մովսես Խորենացու մեդալ (1999): Մահացել է 2004 թվականի հուլիսի 8-ին Գյումրիում:

 

Գրականության ցանկ  

«Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am