ՍԱՐԳՍՅԱՆ ՍՈՍ ԱՐՏԱՇԵՍԻ. ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավանում:  Դերասան, ՀՀ (1972), ԽՍՀՄ (1986) ժողովրդական արվեստագետ, պրոֆեսոր (2003): Ավարտել է ԵԹԿՊԻ (1954): 1954-1991-ին՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, 1991-ից՝ Համազգային Դրվագ «Տերն ու ծառան» ֆիլմից (1962) թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար: 1992-ից դասավանդում Է ԵԹԿՊԻ-ում. ռեկտոր՝ 1998-2005, կառավարման խորհրդի նախագահ՝ 2005-ից:

Սոս Սարգսյանը հոգեբանական իրապաշտական դպրոցի այն դերասաններից է, որոնք հասնում են ներքին կերպարանափոխման՝ առանց թատերական արտաքին ընդգծումների և զգացմունքների ակներև ցայտունացման: Նրա խառնվածքն առավել համոզիչ դրսևորվել է իր նախասիրած տառապող և ուժեղ բնավորությունների անձնավորմամբ՝ Արտաշես (Գ. Տեր-Գրիգորյանի «Վերջին մեխակներ»,1958), Զիմզիմով (Սունդուկյանի «Պեպո», 1966), Դոն Կիխոտ (Բուլգակովի «Դոն Կիխոտ», 1968), Տիբալտ, Յագո, Լիր Դրվագ «Խաթաբալա» ֆիլմից (1971), (Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», 1964, «Օթելլո», 1969, «Լիր արքա», 1997, վերջինի ռեժիսոր՝ Սոս Սարգսյան), Վարդան Ադամյան (Ժ.  Հարությունյանի «Խաչմերուկ», 1977, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1979), Մացակ («Հացավան», ըստ Ն. Զարյանի, 1980), Թաղապետ (Դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը», 1991, ռեժիսոր ՝Սոս Սարգսյան) և այլն: 

Կինոդերերից են՝ Մկրտիչ («Եռանկյունին», ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1975), Քննիչ («Մենք ենք, մեր սարերը»),Դրվագ «Միխայլո Լոմոնոսով» ֆիլմից (1986): Զամբախով («Խաթաբալա»), Նահապետ («Նահապետը»), Ձորի Միրո («Ձորի Միրո»), Ասացող («Մատենադարան», հեռուստաֆիլմ, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1988) և այլն: Հանդես է գալիս նաև ասմունքով: Հյուրախաղերով շրջագայել է Լիբանանում, Սիրիայում և ԱՄՆ-ում: Սոս Սարգսյանը մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին Երևանում: 

Արժանացել է՝ ՀՀ Մեսրոպ Մաշտոցի (1996), Հայ եկեղեցու Ս. Սահակ - Ս. Մեսրոպ Մաշտոց (2001) շքանշաններին, ԼՂՀ Մխիթար Գոշի մեդալին (2001): Երևանի պատվավոր քաղաքացի (2000): ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989-1991):


Գրականության ցանկ

 

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակություն, Երևան, 2007, էջ 419-420:

 

 Վարագույրից այս կողմ, Երևան, 1991:

 Ընդհատում, Երևան, 2000:

 Մենք ու մերոնք..., Երևան, 2001:

 Բալագյան Լ., Սոս Սարգսյան, Երևան, 1989:

 

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am