ՔԱՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ,  քարարվեստ, քարի մշակման հինավուրց արհեստը Հայաստանում քարն օգտագործվել է շինարարական, տնտեսական, կենցաղային բազմազան բնագավառներում, ինչպես և գեղարվեստական ստեղծագործության մեջ: Քարագործությամբ զբաղվող արհեստավորները կոչվել են քարգործ (քարհատները, որմնադիրները, տնտեսական և կենցաղային քարե իրեր ու սարքեր պատրաստող քարկոփ վարպետները, քարի վրա գեղարվեստական քանդակ, փորագրություն անողները, անգամ՝ ականավոր ճարտարապետները): Քարագործությունը հաճախ վերափոխվել Է արվեստի և ցայսօր պահպանում է իր ավանդական ուժն ու զորությունը, ինչը վկայում են հայկական ճարտարապետությունը, հուշարձան-կոթողները:

 

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր չորրորդ, գլխ. խմբ.  Հ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 878:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am